.jpg)
Անվանումն արդեն դուրս չի գալիս, նոր աղբավայր կառուցելու մասին պրոցես, խնդրում եմ, չքննարկել. Ավինյան (Տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ տարեվերջին հնարավոր կլինի սկսել աղբավայրերի փակման և նոր աղբավայրի կառուցման գործընթացը։
Ավինյանը նախ զարմացավ, որ ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագիրը նոր աղբավայրի կառուցման մասին է, ապա ավելացրեց.
«Մեծ հավանականությամբ տեսնում եմ, որ որևէ տեղ չի հանգելու այս ծրագիրը։ Մեր նպատակը նոր աղբավայր կառուցելը չէ, մեր նպատակն այն է, որ ունենանք աղբի վերամշակման նոր գործարան, որը պետք է ամբողջապես կլանի այն աղբը, որը հավաքվում է Երևանում և մերձակա մարզերում։ Եթե խնդիրը նոր աղբավայրի կառուցման մասին է, ուրեմն կարող եք էլ չշարունակել, գործընկերներին ասեք, որ եկեք այս կետում կանգնենք։ Անվանումն արդեն դուրս չի գալիս, նոր աղբավայր կառուցելու մասին պրոցես, խնդրում եմ, չքննարկել»։