.jpg)
Իրանը կրկին մերժել է Թրամփին
Իրանը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու պատերազմը դադարեցնելու իր պայմաններն է ներկայացրել, հայտնում է IRNA գործակալությունը։
ԱՄՆ-ի առաջարկներին, որոնք Իրանին են փոխանցվել Պակիստանի միջոցով, հաջորդել է Թեհրանի պատասխանը՝ հրադադար չի լինի, կոնֆլիկտի և պատերազմի վերջնական դադարեցում է անհրաժեշտ, ինչպես նաև Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկում։
Իրանի կոշտ պատասխանը հնչել է՝ հաջորդելով նաև Թրամփի կողմից երեկ հնչած սպառնալիքներին. ԱՄՆ նախագահը պնդել էր, որ եթե Հորմուզի նեղուցը չբացվի, իրենք «աննախադեպ» հարվածներ կհասցնեն Իրանին, սակայն այսօր նա հերթական մերժումն է ստացել Թեհրանից։
Ավելի վաղ էլ, ի պատասխան ԱՄՆ-ի առաջարկների, Թեհրանը պնդել էր, որ պատերազմի դադարեցման ի՛ր պայմաններն ունի։