.png)
«Մերձավոր Արևելքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից». Ռուսաստանը միջազգային դերակատարներին է դիմել
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իսրայելի անպատասխանատու գործողությունների հետևանքով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
«Վաշինգտոնի և Թել Ավիվի անօրինական և անպատասխանատու գործողությունների պատճառով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը արագորեն վատթարանում է և կարող է լիովին դուրս գալ վերահսկողությունից»,- մասնավորապես, նված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։
Նշվում է նաև, որ միջազգային հանրությունը պարտավոր է կանխել հնարավոր լայնամասշտաբ պատերազմը այս տարածաշրջանում.
«Միջազգային հանրության պատասխանատու ներկայացուցիչները պարտավոր են կանխել Մերձավոր Արևելքի անկումը դեպի կործանարար պատերազմի անդունդը, դա ողբերգական ու երկարաժամկետ հետևանքներ կունենա ամբողջ աշխարհի համար։ Ռուսաստանի Դաշնությունը, իր միջազգային գործընկերների հետ, պատրաստ է անել հնարավորը՝ դա կանխելու համար»։