.jpg)
Անցած 3 օրում գրանցվել է 37 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 65-ը՝ ստացել վնասվածքներ
Ապրիլի 3-ից 6-ը բացահայտվել է 257 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված:
Բացահայտվել են ավազակության, շորթման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը-թփերը ապօրինի հատելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգման, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների և այլ արտադրանքի շրջանառության, վստահված գույքի հափշտակման, հարկերը տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, սուտ մատնության, սուտ ցուցմունք տալու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
1 դեպք՝ վրաերթի։
Հայտնաբերվել է 20 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 37 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 65-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։