«Ժառանգություն» կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին և կոչ է անում աջակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին. Նարեկ Կարապետյան
06/04/2026 11:07

«Ժառանգություն» կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին և կոչ է անում աջակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության  խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ «Ժառանգություն» կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին՝ աջակիցներին կոչ անելով աջակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին։

«Կողմ թողնելով անձնական շահը, ղեկավարվելով Հայաստանի շահով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին և իր աջակիցներին կոչ է անում աջակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին, քանի որ փոփոխություն Հայաստանում հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ»,-նշել է Կարապետյանը։

«Ժառանգություն» կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին և կոչ է անում աջակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին. Նարեկ Կարապետյան