Անդրանիկ Քոչարյանը ժամանակին առաջարկում էր ընդդիմադիր երիտասարդներին «պատժել» վարժական հավաքներով, այսօր արդեն խոսում է իր որդու «բարձրակարգ» լինելու մասին, ինչը նրան ազատում է ծառայությունից. Մանգասարյան
07/04/2026 19:15

«Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը գրել է․

«ԱԺ պաշտպանության և անվտանգության մտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի վերջին հայտարարությունը ևս մեկ անգամ բացահայտում է իշխող ուժի իրական պատկերացումները բանակի մասին։ Նա նշել է, որ իր որդին բարձրակարգ գիտելիքներ ունենալու պատճառով չի ծառայել բանակում։ Ստացվում է, որ իշխանավորների տրամաբանությամբ՝ հայրենիքի պաշտպանությունը «ցածրակարգ» զբաղմունք է։ Այս մոտեցումը վիրավորական է բոլոր այն տղաների համար, ովքեր այս պահին կանգնած են սահմանին։

Սա առաջին դեպքը չէ, երբ գործող վարչակազմի ներկայացուցիչները հանդես են գալիս նմանօրինակ սարսափելի հայտարարություններով։ Տարբեր տրամաչափի պաշտոնյաներ պարբերաբար արժեզրկում են զինվորական ծառայության կարևորությունը։

Հատկապես աչքի է ընկնում Անդրանիկ Քոչարյանը՝ իր հակասական և վտանգավոր մտքերով։ Ժամանակին նա առաջարկում էր ընդդիմադիր հայացքներ ունեցող երիտասարդներին «պատժել» 25-օրյա վարժական հավաքներով։ Այսօր արդեն նա խոսում է իր որդու «բարձրակարգ» լինելու մասին, ինչը նրան ազատում է ծառայությունից։

Եթե համադրենք Անդրանիկ Քոչարյանի այս երկու մտքերը, ապա ստացվում է, որ խելքը ծառայությունից խուսափելու միջոց է, իսկ ծառայությունը՝ անխելքության պատիժ»։

Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին երեկ  ասել էր․ «Այո, իմ տղան չի ծառայել, իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դուք իր գիտելիքների չափ ունենայիք, դուք էլ չէիք ծառայի»։ Ավելի ուշ նա ներողություն էր խնդրել։