Զինվորների մայր նախարարը «մեծ ցավ է ապրել» ՔՊ-ականի հայտարարության համար․ «Բանակում ծառայում են մեր լուսավոր տղաները»
07/04/2026 09:09

Զինվորների մայր նախարարը «մեծ ցավ է ապրել» ՔՊ-ականի հայտարարության համար․ «Բանակում ծառայում են մեր լուսավոր տղաները»

Անահիտ Ավանեսյանը որպես «երկու զինվորի հպարտ մամա» ցավ է ապրել Անդրանիկ Քոչարյանի խոսքերից։

Նախարարն անդրադարձել է պատգամավորի հայտարարությանը․

«Մեծ ցավ ապրեցի պարոն Անդրանիկ Քոչարյանի կողմից այսօր թույլ տված անզգույշ արտահայտության համար և նորից պետք է ընդգծեմ` Հայոց բանակում ծառայում են մեր արժանավոր ու լուսավոր տղաները, ովքեր նախընտրում են իրենց պարտքը հայրենիքի առաջ տալ նաև մինչ իրենց ուսումնառությունը:

Բանակում ծառայելը պատիվ է և կյանքի մեծ դպրոց, որը այլ բանով չի փոխարինվի:

Բարի ծառայություն մեր բոլոր զինվորներին և հաջող ուսումնառություն մեր տղաներին. նրանք բոլորը մեր երկրի հպարտությունն են:

Երկու զինվորի հպարտ մամա»։

Զինվորների մայր նախարարը «մեծ ցավ է ապրել» ՔՊ-ականի հայտարարության համար․ «Բանակում ծառայում են մեր լուսավոր տղաները»