ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը Իրանում է
08/04/2026 19:52

ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը Իրանում է

Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման հարցով ՄԱԿ գլխավոր քարտուղարի  հատուկ ներկայացուցիչ Ժան Արնոն ժամանել է Իրան, նախատեսվում են հանդիպումներ Իրանի իշխանության ներկայացուցիչների հետ։

«Այցի ընթացքում ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիը  կհանդիպի իրանցի գործընկերների հետ և կպարզի նրանց դիրքորոշումը ստեղծված իրավիճակի և հեռանկարների վերաբերյալ։ Ժան Արնոն չափազանց կարևորում է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաստատված հրադադարը և համարում է, որ կողմերի միջև բանակցությունների համար հստակ նախադրյալներ են ստեղծվել»,- հաղորդում է  EFE գործակալությունը ։

Ավելի վաղ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը անձամբ ողջունել էր կրակի դադարեցման շուրջ իրանական ու ամերիկյան կողմի համաձայնությունը, կոչ էր արել հավատարիմ մնալ միջազգային իրավունքին։

ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը Իրանում է