Ասենք «այո»՝ ուժեղ, կայուն ապագային, որը միասին կերտելու ենք. Հովհաննես Ծառուկյան (Տեսանյութ)
08/04/2026 22:24

Ասենք «այո»՝ ուժեղ, կայուն ապագային, որը միասին կերտելու ենք. Հովհաննես Ծառուկյան (Տեսանյութ)

Երևանում անցկացվել է քիք-բոքսինգի մրցաշար, որի բացմանը ներկա է եղել նաև «Հայաստանի  ոչ օլիմպիական մարզաձևերի միության» պատվավոր անդամ Հովհաննես Ծառուկյանը։

Մրցաշարը Երևանում անցկացվում է հատուկ ուղերձով՝ պայքար թմրամոլության և արատավոր երևույթների դեմ։  

Հովհաննես Ծառուկյանը, կարևորելով այս ուղերձը,  նշել է.

«Ինչպես ասում է հայրս՝ «Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա»։

Ես միանում եմ այս պայքարին և կոչ եմ անում՝ ասել «ոչ» թմրանյութերին, «այո»՝ ուժեղ, կայուն և հաղթող ապագային, որը մենք միասին կերտելու ենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ասենք «այո»՝ ուժեղ, կայուն ապագային, որը միասին կերտելու ենք. Հովհաննես Ծառուկյան (Տեսանյութ)