Իրական փոփոխությունների պահանջով՝ ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին հանդիպենք Ազատության հրապարակում. Արամ Վարդևանյան (Տեսանյութ)
09/04/2026 18:39

Իրական փոփոխությունների պահանջով՝ ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին հանդիպենք Ազատության հրապարակում. Արամ Վարդևանյան (Տեսանյութ)

«Իրավունքի ժխտողականության, նիհիլիզմի օրինակ է այն ամենն, ինչ կատարվում է Մայր Աթոռի դեմ»,- նշում է իրավապաշտպան Արամ Վարդևանյանը։

«Հասել ենք այն կետին, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին ուղիղ միջամտող դրույթներ են ընդգրկվում կոնկրետ քաղաքական ուժի՝ օրվա իշխանությունների նախընտրական ծրագրում: Այս վարքագծով ևս խաթարվում է հասարակության միասնականությունը և խղճի, կրոնի ազատության երաշխիքները: Այսինքն՝ խախտվում է իրավունքի գերակայությունը:

Նաև հենց այս ամենի կանխարգելման և իրական փոփոխությունների պահանջով՝ ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին հանդիպենք Ազատության հրապարակում։

Իրավունքը պետք է գերակայի և գերակայելու է...

Աստված պահապան մեր ժողովրդին»,- ասում է Վարդևանյանը։

Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնելու։

Իրական փոփոխությունների պահանջով՝ ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին հանդիպենք Ազատության հրապարակում. Արամ Վարդևանյան (Տեսանյութ)