Կինոդիտման վայր, սրճարան. Ավինյանը ներկայացրել է՝ ինչպիսին կլինի Հրազդանի կիրճը (Տեսանյութ)
09/04/2026 11:23

Կինոդիտման վայր, սրճարան. Ավինյանը ներկայացրել է՝ ինչպիսին կլինի Հրազդանի կիրճը (Տեսանյութ)

Կառավարության նիստի ընթացքում քննարկվեց Հրազդանի կիրճում հանգստի գոտի ստեղծելու նախագծի վերաբերյալ հարցը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ նախագիծն իրականացվում է Հրազդանի կիրճի սկզբնամասից հաշված մոտ 5,5 կմ հեռավորության վրա՝ Արաբկիր վարչական շրջանում. «Ծրագիրը ներառում է կիրճի բարեկարգման ընդհանուր ծրագիր, նոր լանդշաֆտ, ճարտարապետական լուծումներ։ 

Մենք իրականացրել ենք խորը վերլուծություն ամբողջ կիրճի վերաբերյալ, ֆլորան և ֆաունան ենք ուսումնասիրել, մշակութային ժառանգություն հանդիսացող հատվածները, հստակ սահմանագծել ենք կիրճը և սպասում ենք ՇՄ նախարարության օրենսդրական փոփոխություններին, որից հետո Երևանի ավագանին ամբողջ կիրճը կճանաչի համայնքային հատուկ պահպանվող տարածք»։

Մանրամասները՝ տեսանյութում։