.jpg)
18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը շարունակում է կալանքի տակ մնալ, պաշտպանների միջնորդությունը մերժվել է
Եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպից հետո կալանավորված 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի կալանքը չի վերացվել։
Դավիթ Մինասյանի պաշտպաններ Արամ Վարդևանյանի և Հակոբ Կուրեղյանի կողմից ներկայացված միջնորդությունը հսկող դատախազի կողմից մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Այդ մասին Aysor.am-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
18-ամյա տղայի առողջական վիճակը շարունակում է նույնը մնալ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Մինասյանը փակ գանգուղեղային տրավմա է ստացել, ախտորոշվել է ուղեղի ցնցում։