Հայաստան են հոսելու միլիարդավոր դոլարների իրական ներդրումներ՝ իրական ներդրողներից. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)
11/04/2026 18:25

Հայաստան են հոսելու միլիարդավոր դոլարների իրական ներդրումներ՝ իրական ներդրողներից. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)

«Ազդարարում ենք երկրում շրջադարձային փոփոխությունների սկիզբը», - Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Ներկայացնելով Սամվել Կարապետյանի ծրագիրը՝ միտված զարգացնելու տնտեսությունը, ստեղծելու նոր աշխատատեղեր, Նարեկ Կարապետյանը նշեց.

«Պետության կողմից չպետք է փշրանքներ բաշխվեն ժողովրդին՝ ընտրությունից ընտրություն։ Աղքատությանը վերջ դնելու համար Հայաստան են հոսելու միլիարդավոր դոլարների իրական ներդրումներ՝ իրական ներդրողներից։ Հայ մարդը պարապ չի մնալու, աշխատելու է և լավ է ապրելու»,- ասաց Նարեկ Կարապետյանը՝ վստահեցնելով՝ Սամվել Կարապետյանն իր զորու է դա իրականացնել, արդյունքում մենք կունենանք բարեկեցիկ երկիր։

Հայաստան են հոսելու միլիարդավոր դոլարների իրական ներդրումներ՝ իրական ներդրողներից. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)