Ես իմ բոլոր խոստումների իրականացումը երաշխավորում եմ. Սամվել Կարապետյան (Տեսանյութ)
11/04/2026 19:30

Ես իմ բոլոր խոստումների իրականացումը երաշխավորում եմ. Սամվել Կարապետյան (Տեսանյութ)

«Հայաստանը պետք է դառնա անվտանգ, խաղաղ, հարուստ, կայուն, ուժեղ երկիր։ Երկիր, որտեղ կառավարիչները ոչ թե դատարկում են բյուջեն ու լցնում սեփական գրպանները, այլ հակառակը, դատարկում են սեփական գրպանները՝ հանուն մեր հայրենիքի բարեկեցության», - հայ ժողովրդին հղած իր ուղերձում նշեց ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Նա հավելեց՝ վերականգնելու են նաև երկրում արդարությունը, համերաշխությունն են վերականգնելու, ստեղծելու են հարուստ տնտեսություն, բարեկեցիկ կյանք են ապահովելու ժողովրդի համար։

«Աղքատություն բառը թողնելու ենք անցյալում։ Ես այս բոլոր խոստումների իրականացումը երաշխավորում եմ», - ասաց Սամվել Կարապետյանը։

Ես իմ բոլոր խոստումների իրականացումը երաշխավորում եմ. Սամվել Կարապետյան (Տեսանյութ)