Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի հերթական փուլի ոսկե մեդալակիր
11/04/2026 20:30

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի հերթական փուլի ոսկե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի հերթական փուլի ոսկե մեդալակիր։

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը աշխարհի գավաթի խաղարկությունում երկրորդ անընդմեջ ոսկե մեդալն է նվաճում։

Խորվաթական Օսիյեկ քաղաքում նժույգ-թամբերի վարժության եզրափակչում Համլետը հավաքել է 14,733 միավոր։