Պակիստանի վարչապետը հանդիպել է ԱՄՆ պատվիրակության հետ
11/04/2026 14:54

Պակիստանի վարչապետը հանդիպել է ԱՄՆ պատվիրակության հետ

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հանդիպել է Իրանի հետ բանակցությունների համար Իսլամաբադ ժամանած ԱՄՆ պատվիրակության հետ, հայտարարել է Պակիստանի վարչապետի գրասենյակը։

«Գնահատելով երկու պատվիրակությունների կառուցողական համագործակցության հանձնառությունը՝ վարչապետը հույս է հայտնել, որ այս բանակցությունները քայլ կլինեն տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Գրասենյակը պարզաբանել է, որ հանդիպմանը ներկա են եղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆը և Վաշինգթոնի վարչակազմի ղեկավարի փեսան՝ Ջարեդ Քուշները։

Պակիստանի վարչապետը հանդիպել է ԱՄՆ պատվիրակության հետ