Բորիս Ջոնսոնը գաղտնի այցելել է Զապորոժիեի շրջանում գտնվող ուկրաինական զինվորական դիրքեր
11/04/2026 21:01

Բորիս Ջոնսոնը գաղտնի այցելել է Զապորոժիեի շրջանում գտնվող ուկրաինական զինվորական դիրքեր

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը գաղտնի այցելել է Զապորոժիեի շրջանում գտնվող ուկրաինական զինվորական դիրքեր։

Այցի մասին հայտնի է դարձել, երբ Daily Mail-ը հրապարակել է հոդված, որտեղ ներառված են բացառիկ լուսանկարներ ու ռազմաճակատից ռեպորտաժ։

Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի լրագրողների ազգային միության ղեկավար Սերգեյ Տոմիլենկոն։

Ռազմական թղթակից Ռիչարդ Փենդլբերին ու լուսանկարիչ Ջեյմի Վայսմանը, որոնք ուղեկցել են Ջոնսոնին, լուսաբանել են այցը։

Միջազգային լրատվամիջոցները գրում են, թե Ջոնսոնը խոսել է Ուկրաինայի զինված ուժերում  նոր ծանոթություններ հաստատելու մասին։

 

Բորիս Ջոնսոնը գաղտնի այցելել է Զապորոժիեի շրջանում գտնվող ուկրաինական զինվորական դիրքեր