«Հրապարակ». Դավիթ Գալստյանի նկատմամբ վարչական հսկողություն և բացակայելու արգելքը չի վերացվել
11/04/2026 09:00

«Հրապարակ». Դավիթ Գալստյանի նկատմամբ վարչական հսկողություն և բացակայելու արգելքը չի վերացվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Երևանի առաջին ատյանի դատարանը մերժել է «18 արդարների» կամ Սրբազան պայքարի գործով անցնող Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանի դիմումը՝ ելքի սահմանափակումը ՍԷԿՏ-ից՝ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից վերացնելու վերաբերյալ։ 

Նշենք, որ նրա նկատմամբ 2025 թվականի նոյեմբերի 20-ից կիրառվել էին վարչական հսկողություն և բացակայելու արգելք։ Դատարանին հասցեագրված միջնորդագրում նշվել է, որ Գալստյանը հրավեր ունի «Եվրասիա» ՀԿ-ի կողմից և պետք է ապրիլի 24-25-ը մասնակցի կազմակերպության ծրագրած միջոցառմանը։ Բացի այդ՝ դուստրը սովորում է ՌԴ-ում, և տևական ժամանակ է՝ նրան չի տեսել։ Սակայն դատարանը մերժել է՝ համարելով, որ նպատակահարմար չի գտնում բավարարել միջնորդությունը։ 

«Եվրասիա» ՀԿ-ն, հիշեցնենք, Արցախի հանձնումից հետո Հայաստան բռնի տեղահանված արցախցիներին մշտական օգնություն է ցուցաբերել և շարունակում է ծրագիրը»։