«Հրապարակ». Դատարանի որոշման հիման վրա Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման
11/04/2026 08:59

«Հրապարակ». Դատարանի որոշման հիման վրա Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման

«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեն փետրվարի 14-ին որոշում էր կայացրել Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ խափանման միջոց կիրառել բացակայելու արգելքը: Այդ արգելքի և Վրաստան մեկնելու ժամանակավոր թույլտվությունը քննիչի կողմից մերժելու պատճառով Ամենայն հայոց կաթողիկոսը չկարողացավ մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության արարողությանը: Քննիչի այս որոշումը բողոքարկվել էր վերադաս դատախազին: 

ՀՀ գլխավոր դատախազությունը որոշում էր կայացրել բողոքը մերժելու մասին: Դատախազի մերժումից հետո բողոք էր ներկայացվել դատարան: Երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Անի Դանիելյանը որոշում է կայացրել Ամենայն հայոց կաթողիկոսի պաշտպանի բողոքը բավարարելու մասին: Դատարանի որոշման հիման վրա Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման»։

«Հրապարակ». Դատարանի որոշման հիման վրա Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման