Հայ շախմատիստներն առաջատար դիրքերում են Եվրոպայի անհատական առաջնությունում
11/04/2026 17:28

Հայ շախմատիստներն առաջատար դիրքերում են Եվրոպայի անհատական առաջնությունում

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատար է Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում:

Ինչպես հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Ռոբերտ Հովհաննիսյանը 4 հնարավորից ունի 4 միավոր և կիսում է առաջին հորիզոնականը իսպանացի գրոսմայստեր Էդուարդո Իտուրիզագա Բոնելլիի հետ։

Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Էմին Օհանյանը և Հայկ Մարտիրոսյանը ունեն 3.5 միավոր և նույնպես առաջատարների շարքում են:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությ5-րդ խաղափուլը կմեկնարկի ապրիլի 12-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

 

Հայ շախմատիստներն առաջատար դիրքերում են Եվրոպայի անհատական առաջնությունում