.jpg)
12/04/2026 19:14
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի շրջափակման մասին
ԱՄՆ-ն կկանգնեցնի Հորմուզի նեղուցով տարանցման փորձ կատարող բոլոր նավերը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այս պահից սկսած ՝ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը կսկսեն Հորմուզի նեղուց մտնել կամ դուրս գալ փորձող բոլոր նավերի շրջափակման գործընթացը», - գրել է Թրամփը Truth Social-ում։