.png)
13/04/2026 21:44
Առողջական ծանր վիճակում գտնվող դպրոցական Դավիթ Մինասյանին հիվանդանոցից տարան բանտ
Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործով կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանին, ում հարվածել էր Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցը, հիվանդանոցից կալանավայր են տեղափոխել։ Այդ մասին փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն է հայտնել։
Դավիթ Մինասյանը, հիշեցնենք, առողջական լուրջ խնդիրներ ունի։
«Հենց նոր Դավիթ Մինասյանին «Նաիրի» բուժկենտրոնից տարան բանտ»,- րոպեներ առաջ հայտնել է փաստաբանը։