.jpg)
Կառավարությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ ԱԺ–ում կներկայացնի 2025–ի գործունեության հաշվետվությունը
Այս շաբաթ ԱԺ հերթական նիստերին ներկայացված 23 հարցերից մեկն էլ ՀՀ կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման արդյունքների մասին հաշվետվությունն է: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքից:
Խորհրդարան են այցելելու կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Մինչ այս, ԱԺ հանձնաժողովներում գերատեսչությունների ղեկավարներն արդեն ներկայացրել են իրենց ոլորտների հաշվետվությունները։
Նշենք, որ այսօր կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհրդի նիստին հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու ապրիլի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: