Բացահայտելու ենք, թե ովքեր են տարիներ շարունակ սոցցանցերում ֆեյք էջերի միջոցով պառակտում մեր հասարակությանը․ Արման Թաթոյան (Տեսանյութ)
13/04/2026 18:52

Բացահայտելու ենք, թե ովքեր են տարիներ շարունակ սոցցանցերում ֆեյք էջերի միջոցով պառակտում մեր հասարակությանը․ Արման Թաթոյան (Տեսանյութ)

«Մենք բացահայտելու ենք, թե ովքեր են տարիներ շարունակ սոցցանցերում կեղծ՝ ֆեյք էջերի միջոցով պառակտում մեր հասարակությանը»,-քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Ցավոք սրտի, այնպես է ստացվել, որ ամբողջ սոցիալական մեդիան ողողված է այդ կեղծ օգտահաշիվներով, ատելությունով, թշնամանքով։ Իրար անդադար  վիրավորում են»,-նշել է Թաթոյանը։

Նա տեղեկացրել է, որ իրենց թիմի հանձնառությունն է՝ ամբողջությամբ բացահայտել այն ֆեյքերին, ովքեր  ժողովրդի տարբեր հատվածների թշնամացնում են, կոնֆլիկտներ ստեղծում, հրահրում.

«Բացահայտելու ենք ինչպես ֆեյքերին, այնպես էլ  կազմակերպիչներին։ Մեր ժողովուրդը պետք է իմանա, թե ովքեր են այսքան տարի ատելություն սերմանել։ Մենք մի մի ժողովուրդ ենք, մեկ արյուն։ Այս ամենը պրովոկացիա է, որին պետք է չտրվենք»։

Բացահայտելու ենք, թե ովքեր են տարիներ շարունակ սոցցանցերում ֆեյք էջերի միջոցով պառակտում մեր հասարակությանը․ Արման Թաթոյան (Տեսանյութ)