Ռուբինյանը Լիտվայի ԱԳ փոխնախարարին պատմել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին
13/04/2026 15:25

Ռուբինյանը Լիտվայի ԱԳ փոխնախարարին պատմել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 13-ին ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աուդրա Պլեպիտեին:

ԱԺ փոխնախագահն արժեւորել է Հայաստան-Լիտվա համագործակցությունը, այդ թվում՝ միջխորհրդարանական հարաբերությունների շրջանակում:

Անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, անվտանգային իրավիճակին: Ռուբեն Ռուբինյանն այս համատեքստում խոսել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:

Քննարկվել են նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարները: