Ֆրանսիայի Հայոց թեմում կարևորում են արցախցիների իրավունքների վերականգնմանն ուղղված քայլերը
13/04/2026 19:30

Ֆրանսիայի Հայոց թեմում կարևորում են արցախցիների իրավունքների վերականգնմանն ուղղված քայլերը

Արցախի պատվիրակությունը այցելել է Ֆրանսիայի Հայոց թեմ, հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից.

«Ապրիլի 13-ին Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ  Աշոտ Դանիելյանի գլխավորած պատվիրակությանը ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը։

Հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդարանում։

Հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը։

Նշվել է այդ աշխատանքում միասնական ջանքերի կետրոնացման անհրաժեշտությունը՝ միջազգային մակարդակում հաջողություններ արձանագրելու համար»։

Ֆրանսիայի Հայոց թեմում կարևորում են արցախցիների իրավունքների վերականգնմանն ուղղված քայլերը