Մեկնարկում է «301 Հայաստան» շարժումը՝ միտված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ ազգային արժեքների պահպանմանը
13/04/2026 19:46

Մեկնարկում է «301 Հայաստան» շարժումը՝ միտված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ ազգային արժեքների պահպանմանը

Կայացավ «301 Հայաստան» երիտասարդական կազմակերպության մեկնարկային միջոցառումը։

Շարժման առաջնորդ Աշոտ Անդրեասյանը նշեց․

«Այսօր ես հայտարարում եմ 301 շարժման մեկնարկի մասին, որը մեր գաղափարների և նպատակների ամբողջացման ընդհանրությունն է, որը միտված է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և հայ ազգային արժեքների պահպանմանը։

Այսօր մեր երկիրը կանգնած է կործանման առաջ, և դա գործող իշխանությունների մենաշնորհն է»։

Միջոցառման ընթացքում բարձրաձայնվեցին Հայաստանի երիտասարդության առջև կանգնած կարևորագույն խնդիրները՝

- ուսանողների թվի նվազում և կրթության որակի խնդիրներ,

- երիտասարդների ապրելակերպի և վատ սովորությունների տարածման վտանգավոր միտումներ,

- բարոյահոգեբանական խնդիրներ և արժեքային ճգնաժամ,

- ազգային ինքնության և արժեքների պահպանման կարևորություն

Բանախոսները շեշտեցին, որ այս խնդիրները պահանջում են ոչ միայն քննարկում, այլև գործողություն։

«301 Հայաստան»-ը ստեղծվել է հենց այդ նպատակով՝ ստեղծել հարթակ, որտեղ երիտասարդները կկարողանան զարգացնել իրենց հմտությունները, ձևավորել ճիշտ արժեքային համակարգ, դառնալ ակտիվ և պատասխանատու քաղաքացիներ։

Շարժման նպատակը պարզ է՝ ձևավորել սերունդ, որը կլինի ժամանակակից, մտածող և միևնույն ժամանակ՝ ազգային արժեքներին հավատարիմ։

Սա սկիզբն է։

 

Մեկնարկում է «301 Հայաստան» շարժումը՝ միտված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ ազգային արժեքների պահպանմանը