.png)
Նիկոլ Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում. Ալիկ Ալեքսանյան
«Այս ամենը իշխանության վախերից է»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին անդամների նկատմամբ հարուցված իրավական գործընթացներին, ասաց կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը։
«Ամենահամեստ հաշվարկներով՝ 40 000 մարդու մասնակցությամբ Ազատության հրապարակում տեղի ունեցած մեր հանրահավաքը, մեր քայլերթը շատ է վախեցրել իրենց»,-ասաց Ալեքսանյանը։
Ապա հավելեց՝ Նիկոլ Փաշինյանը երկրում տիրող իրավիճակին չի տիրապետում.
«Ավելի քան համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը իրավիճակին չի տիրապետում և չգիտի՝ ինչ մթնոլորտ է երկրում»։