.png)
Գոհար Ղումաշյանին առաջադրվել է մեղադրանք, պետք է քննարկվի խափանման միջոցի հարցը. Փաստաբան
«Գոհար Ղումաշյանն իր խնամքին ունի մեկուկես ամսական երեխա, որը սնվում է բացառապես մայրական կաթով։ Էմոցիոնալ ֆոնից զատ՝ անհրաժեշտ է հստակ փաստել, որ գործ ունենք բացարձակ ապօրինի քրեական հետապնդման հետ, որը ոչ այլ ինչ է, քան ակնհայտ քաղաքական հետապնդում», - լրագրողների հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արմեն Ֆերոյանը;
Նրա խոսքով՝ քաղաքական հետապնդումը կարող է դրսևորվել տարբեր ձևերով, և ցանկացած իրավիճակ կարող են փորձել ներկայացնել որպես իրավական, քրեաիրավական գործընթաց։
«Գոհար Ղումաշյանը որևէ կապ և առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ։ Մենք սա գնահատում ենք որպես ապօրինություն և քաղաքական հետապնդման առանձնահատուկ դրսևորում։ Երբ նման հետապնդումը ուղղվում է այնպիսի անձի նկատմամբ, ով խնամում է հատուկ ուշադրություն պահանջող՝ նորածին երեխա, դա առավել քան մտահոգիչ և խնդրահարույց է։
Այս պահին նրան առաջադրվել է մեղադրանք, և պետք է որոշվի՝ նրան տանում են դատարան կալանքի սանկցիայի ներկայացնելու նպատակով։ Չնայած նրան արդեն իսկ ձերբակալել են հենց այդ նպատակով, վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշելու իր դիրքորոշումը՝ արդյոք այն կփոխվի, կկիրառվի գրավ, թե այլ խափանման միջոց։ Այսինքն՝ դեռ պետք է քննարկվի խափանման միջոցի հարցը»,-նշեց փաստաբանը։
Փաստաբան Արամ Վարդևանյանն էլ հավելեց.
«Մարդկային տեսանկյունից գործ ունենք շատ ծանր իրավիճակի հետ։ Նրա երեխան շատ փոքր է, անգամ մանկահասակ չէ, նորածին է, խոսք է գնում փետրվարի 20-ին ծնված երեխայի մասին»։