Հարցաքննության է հրավիրվել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Վերժինե Ստեփանյանը. Մարիաննա Ղահրամանյանը հայտարարեց՝ քաղաքական հետապնդում է (Տեսանյութ)
14/04/2026 18:10

Հարցաքննության է հրավիրվել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Վերժինե Ստեփանյանը. Մարիաննա Ղահրամանյանը հայտարարեց՝ քաղաքական հետապնդում է (Տեսանյութ)

Հարցաքննության է հրավիրվել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Վերժինե Ստեփանյանը։ Այդ մասին լրագրողներին րոպեներ առաջ հայտնեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

Իրավապահները նրան ուղեկցել են Եղեգնաձորի քննչական մարմին։  

«Սա քաղաքական հետապնդում է, սա գործող թույլ իշխանության կողմից փորձ է՝ մեզ ճնշել մեր կանանց միջոցով, բայց ես վատ նորություն ունեմ նրանց համար.  «Ուժեղ Հայաստանը», մեր կանայք չեն վախենում հետապնդումներից, մենք սա գնահատում ենք որպես նրանց թուլության հերթական դրսևորում»,- ասաց Ղահրամանյանը։

Հիշեցնենք՝ ավելի  վաղ բերման է ենթարկվել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։

Հարցաքննության է հրավիրվել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Վերժինե Ստեփանյանը. Մարիաննա Ղահրամանյանը հայտարարեց՝ քաղաքական հետապնդում է (Տեսանյութ)