.png)
Այնպիսի քաղաքական հետապնդումներ են իրականացվում, որ հաշվի չեն առնում համաչափության հիմնարար տարրերը. Գոհար Մելոյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին բերման ենթարկելը դասական քաղաքական հետապնդում է, իշխանության վախն ու ջղաձգումն է մեր կուսակցությունից, մեր կուսակցական գործունեությունից, մեր առաջնորդ Սամվել Կարապետյանից», - լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան»-ի կին անդամների նկատմամբ հարուցված հետապնդումներին։
Հիշեցնենք՝ կերակրող մայր Գոհար Ղումաշյանին բերման են ենթարկել, «Ուժեղ Հայաստանի» մեկ այլ կին անդամ Վերժինե Ստեփանյանին էլ հրավիրել են հարցաքննության։
Գոհար Մելոյանը տեղեկացրեց խորհրդանշական քաղաքական ակցիայի մասին. մասնակիցները մանկական կաթի շշեր էին բերել իրենց հետ և դրեցին Հակակոռուպցիոն դատարանի դռան դիմաց;
«Սա նշան է նրա, որ այնպիսի քաղաքական հետապնդումներ են իրականացվում, որ հաշվի չեն առնում համաչափության հիմնարար տարրերը՝ իր բոլոր ենթատարրերով, հաշվի չեն առնում, որ գործ ունեն կերակրող մոր հետ։ Մեր երկիրը իրավական ժողովրդավար պետություն է, իսկ մենք իրավապահների, օրենքի ու պետական մարմինների հետ ծայրաստիճան համագործակցող քաղաքական ուժ ենք, և որևէ հրատապությունով անհրաժեշտություն, հիմնավորում չկար տիկին Ղումաշյանին բերման ենթարկելու։ Կարող էին ծանուցել, հրավիրել, մենք մեծ սիրով կուղեկցենք, ներկա կգտնվենք»,-նշել է Մելոյանը;
Նրա խոսքով՝ փորձում են վախի միջավայր դրսևորել, որը, սակայն, իրենց վրա չի տարածում։