.jpg)
Դատախազությունը պահանջել է Սեյրան Օհանյանից բռնագանձել 13 միլիոն դրամ
Դատախազությունը գույքային հայց է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանի դեմ: Ըստ հանրային մեղադրողի` խախտվել է ՀՀ-ի սեփականության իրավունքը, գրում է 24News-ը։
Հանրային մեղադրողը հայցով պահանջել է Սերյան Օհանյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 13 միլիոն դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում:
Դատարանը վարույթ է ընդունել ներկայացված հայցը և նշել, որ այն կլուծի վերջնական դատական ակտով: