.png)
Մեր երկրում երկակի ստանդարտներ են գործում. Գոհար Մելոյանը և Ալիկ Ալեքսանյանը փաստեր ներկայացրին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը և կուսակցության անդամ Գոհար Մելոյանը ներկայացրին մի նյութ՝ ակնառու դարձնելու համար մեր երկրում գործող երկակի ստանդարտները։
Նրանք ընթերցեցին Լուսինե Ավետիսյան անունով օգտատիրոջ գրառում, ով ընդգրկված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների ցուցակում։ Օրեր առաջ նա գրել է. «Հերթական գազաֆիկացված տունը Սպիտակ խոշորացված համայնքի Արջհովիտ Ղուրսալի բնակավայրում։ Ծրագիրը իրականացվել էր «Փեթակ» բարեգործական ՀԿ-ի ֆինանսավորմամբ` նախագահ Լուսինե Ավետիսյան։ Ամբողջական հաշվետվությունը կներկայացնեմ շուտով»։
«Այսինքն՝ ստացվում է, որ ՔՊ-ին կարելի՞ է բացահայտ բարեգործությամբ զբաղվել, մենք նաև լրացուցիչ ցանկ ենք ներկայացնելու։ Այնպես չէ, որ չենք հետևում կամ չենք արձանագրում։ Հարգելի Հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերներ, կարո՞ղ եք սա դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում, գնալո՞ւ եք, բերման եք ենթարկելու տիկնոջը։ Եթե նա անչափահաս երեխաների մայր է՝ մենք մեծահոգի ենք, կարող եք պարզապես հրավիրել։ Եթե նա անչափահաս երեխաների մայր է՝ մենք մեծահոգի ենք, կարող եք պարզապես հրավիրել։
Ես խորհուրդ կտամ նաև ուշադրություն դարձնել «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությանը, ինչպես նաև պետական մարմինների աշխատանքին։ Անկախ ամեն ինչից՝ հետևե՛ք, արձանագրե՛ք», - ասել է Մելոյանը։