.jpg)
14/04/2026 12:31
Թուրքիայի դպրոցներից մեկում զինված հարձակում է եղել
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող դպրոցներից մեկում զինված հարձակում է եղել, ինչի հետևանքով վիրավորվել է յոթ մարդ։
Դեպքը տեղի է ունեցել Շանլիուրֆա նահանգի Սիվերեկ քաղաքում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զինված տղամարդը մտել է դպրոցի տարածք և հրացանից կրակ բացել։
Հաղորդվում է նաև աշակերտներին պատանդ վերցնելու մասին։
Դպրոցի շրջակայքը շրջափակվել է, աշակերտների մեծ մասը տարհանվել է։