Դատախազությունը պահանջել է Սեյրան Օհանյանից բռնագանձել 13 միլիոն դրամ
14/04/2026 20:50

Դատախազությունը պահանջել է Սեյրան Օհանյանից բռնագանձել 13 միլիոն դրամ

Դատախազությունը գույքային հայց է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանի դեմ: Ըստ հանրային մեղադրողի` խախտվել է ՀՀ-ի սեփականության իրավունքը, գրում է 24News-ը։

Հանրային մեղադրողը հայցով պահանջել է Սերյան Օհանյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 13 միլիոն դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում:

Դատարանը վարույթ է ընդունել ներկայացված հայցը և նշել, որ այն կլուծի վերջնական դատական ակտով: