.jpg)
14/04/2026 19:58
Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան
Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը տեղեկացնում է.
«Հաշվի առնելով մեղադրյալ Գոհար Ղումաշյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, այդ թվում՝ վերջինիս անչափահաս երեխաներ ունենալը, որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան»։