Մահվան դեպք ՊՆ զորամասերից մեկում՝ պոլիգոնում․ 19-ամյա զինվորը հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է
14/04/2026 20:40

Մահվան դեպք ՊՆ զորամասերից մեկում՝ պոլիգոնում․ 19-ամյա զինվորը հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է

Այսօր հերթական մահվան դեպքն է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։00-ի սահմաններում զինվորական հոսպիտալ («Մուրացան») տեղափոխելու ճանապարհին զինվոր է մահացել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը՝ 19-ամյա Նարեկ Հակոբյանը, հոսպիտալ է տեղափոխվել Նուբարաշենի կրակարաններից (պոլիգոնից)՝ հրազենային վնասվածքով։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեղի ունեցածը սպանություն է, դժբախտ պատահար, թե ինքնասպանություն՝ պարզվում է։