.jpg)
Սամվել Կարապետյանը շատ կարևոր շեշտադրումներ է կատարել նաև քաղաքացիության վերաբերյալ. Արամ Վարդևանյան (Տեսանյութ)
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց, այն կշարունակվի ապրիլի 17-ին՝ ժամը 13:30։
Կարապետյանի փաստաբանական խմբից Արամ Վարդևանյանը նշեց՝ անընդունելի և անհասկանալի է դատարանի մոտեցումն առ այն, որ առաջնահերթության կարգով քննարկման առարկա է դառնում խափանման միջոցի հարցը, բայց ծանրաբեռնվածությունից ելնելով՝ հետաձգվում է դրա լուծումը։
«Սամվել Կարապետյանը շատ կարևոր շեշտադրումներ է կատարել նաև քաղաքացիության վերաբերյալ, որոնց երևի թե ամենաշատը հենց իշխանության ներկայացուցիչներն էլ սպասում էին։
Ես ինչ-որ իմաստով իրենց այդ առումով շնորհավորում եմ, այլ հարց է, որ մեր հանրությունը Սամվել Կարապետյանի խոսքը լսել է նաև վերջին հանրահավաքի ընթացքում, իսկ այս ապօրինի քաղաքական հետապնդման վերաբերյալ հանգամանքները, ի վերջո, դռնբացության կարգով են քննվում»։