«Ամո՛թ, ամո՛թ». դատախազությունը ցանկանում է 3 ամսով երկարացնել Սամվել Կարապետյանի կալանքը (Տեսանյութ)
15/04/2026 15:00

«Ամո՛թ, ամո՛թ». դատախազությունը ցանկանում է 3 ամսով երկարացնել Սամվել Կարապետյանի կալանքը (Տեսանյութ)

Դատախազությունը ցանկանում է 3 ամսով երկարացնել Սամվել Կարապետյանի կալանքը, այս մասին դատարանի բակում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Քաղաքացիներն այս խոսքերն ընդունեցին «ամո՛թ, ամո՛թ» վանկարկումներով։

«Երեք ամսվա իրենց հույսն այն է, որ կխոչընդոտեն Կարապետյանին՝ շփվել իր ժողովրդի հետ։ Այս ամբողջ պրոցեսի հիմնական նպատակը այդ շփման խոչընդոտումն է։ Նրանք գիտեն, որ երբ Կարապետյանը սկսի ՀՀ գյուղերով ու քաղաքներով գնալ՝ ժողովուրդը կտեսնի, կհավատա, հույս կունենա, և այդ հույսը կբերի մեծ փոփոխության»։

Նշենք, որ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց, այն կվերսկսվի ապրիլի 17-ին՝ 13:30։

«Ամո՛թ, ամո՛թ». դատախազությունը ցանկանում է 3 ամսով երկարացնել Սամվել Կարապետյանի կալանքը (Տեսանյութ)