.jpg)
15/04/2026 16:10
Մրգաշենում կատարված սպանության համար մեղադրվող եղբայրները հայտնաբերվել են
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել են սպանության համար մեղադրվող Մրգաշեն գյուղի բնակիչ 20-ամյա երիտասարդին և նրա 17-ամյա եղբորը։
Նրանք ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։
Կատարվում է նախաքննություն։