.png)
«Ռոսատոմի» աշխատակիցները տարհանվել են Բուշերի ատոմակայանից և Հայաստանի տարածքով վերադարձել Ռուսաստան
Իրանի Բուշերի ատոմակայանից ռուսական անձնակազմի տարհանման գործընթացի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության 94 քաղաքացիներ Հայաստանի տարածքով տեղափոխվել են հայրենիք՝ Ռուսաստան։
Տեղեկությունը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն է հայտնում՝ նշելով, որ նրանք Իրանից Հայաստան են եկել Նուրդուզ-Ագարակ սահմանային անցակետով, իսկ Հայաստանից Ռուսաստան են մեկնել հատուկ չվերթով։
Նշված անձանցից բացի, տարհանվածների մեջ են եղել նաև Բելառուսի քաղաքացիներ։