.png)
15/04/2026 20:30
«Այսքան տարվա վարչապետ է, մի օր չի այցելել մեր սրբավայր». Եզդի կինը հետաքրքրվեց՝ ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը հենց նախընտրական շրջանում հիշել իրենց (Տեսանյութ)
Լրագրող Բորիս Մուրազին տեսանյութ է հրապարակել, որտեղ եզդի կինը ցանկանում է Նիկոլ Փաշինյանին հարց տալ՝ ինչու՞ է Փաշինյանը հենց նախընտրական շրջանում այցելում եզդիների սրբավայր և ինչու՞ մինչև այժմ եզդիների խնդիրներով չէր հետաքրքրվում։
«Եզդի կինը ուզում է պատռել Նիկոլի կեղծավոր դիմակը։ Կողքից իբր տղամարդիկ փորձում են լռեցնել»,- տեսանյութին կից՝ գրել է Բորիս Մուրազին։