Լիբանանում այսօր հրադադար կհայտարարվի
15/04/2026 19:19

Լիբանանում այսօր հրադադար կհայտարարվի

Այսօր երեկոյան Լիբանանում կհայտարարվի հրադադար։ 

Այս մասին «Ալ Մայադին»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյան՝ նշելով, որ հրադադարը հնարավոր կլինի Իրանի ճնշման շնորհիվ։

«Կհայտարարվի մեկշաբաթյա հրադադար, որը կտևի մինչև իրանա-ամերիկյան հրադադարի ավարտը»-ասել է պաշտոնյան՝ չբացառելով, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է սաբոտաժի ենթարկել հրադադարը։