«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում զանգովի արդարադատություն է, կանխատեսումներ անելը բավական դժվար է». Իրինա Յոլյան (Տեսանյութ)
15/04/2026 13:22

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում զանգովի արդարադատություն է, կանխատեսումներ անելը բավական դժվար է». Իրինա Յոլյան (Տեսանյութ)

Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործով առաջին դատական նիստը։

Նրա աջակիցները դատարանի բակում են։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Իրինա Յոլյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե ապրեինք իրավական պետությունում, կարելի էր ասել, որ հղում կարվի իրավունքին. «Մենք տեսնում ենք, որ Հայաստանում զանգովի արդարադատություն է, կանխատեսումներ անելը բավական դժվար է»։

Իրինա Յոլյանը հույս հայտնեց, որ արդարությունը կհաղթի, և Սամվել Կարապետյանն ազատության մեջ կլինի. «Թեև իշխանությունը տարբեր կողմերով փորձեց պիտակավորել, թե հանրահավաքին քիչ մարդ էր եկել, բայց, այնուամենայնիվ, պարտավոր են հարգել ՀՀ քաղաքացու քաղաքական որոշումն ու դիրքորոշումը և կհարգեն»։

 

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում զանգովի արդարադատություն է, կանխատեսումներ անելը բավական դժվար է». Իրինա Յոլյան (Տեսանյութ)