Ռյուտեն հայտարարել է, որ կշարունակեն զենք մատակարարել Ուկրաինային
15/04/2026 20:00

Ռյուտեն հայտարարել է, որ կշարունակեն զենք մատակարարել Ուկրաինային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները կշարունակվեն՝ չնայած Մերձավոր Արևելքում հակամարտությանը։

«Մատակարարումը շարունակվում է։ ԱՄՆ-ն և Եվրոպան զենքի պաշարների հետ կապված խնդիր ունեն, բայց  երկու կողմերում էլ կա փոխըմբռնում, որ Ուկրաինան պետք է ստանա այն ամենը, ինչ անհրաժեշտ է»,- ասել է Ռյուտեն։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտավախություն էր հայտնել, որ իրենք կարող են դժվարություններ ունենալ զենք ձեռք բերելու հարցում, քանի որ ԱՄՆ-ին այն նունպես անհրաժեշտ է՝ Իրանի դեմ գործողությունների համար։

 

Ռյուտեն հայտարարել է, որ կշարունակեն զենք մատակարարել Ուկրաինային