.png)
«Ford Transit»-ը մխրճվել է «ZIL»-ի մեջ. վիրավոր վարորդին դուրս են բերել փրկարարները՝ հատուկ տեխնիկայով
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 46 կմ հատվածում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս բախվել է «ZIL» մակնիշի բեռնատարի հետնամասին։
Վթարի հետևանքով «Ford»-ի վարորդը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Փրկարարները մոտ 40 րոպե հատուկ տեխնիկայի միջոցով կարողացել են վարորդին, ով արգելափակվել էր, դուրս բերել ավտոմեքենայից։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, «ZIL»-ի և հիվանդանոց տեղափոխված «Ford Transit»-ի վարորդի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Ford»-ը բարձված է եղել լվացքի համար նախատեսված պարագաներով, այդ թվում՝ ժավելի սպիրտով, որի մի մասը բախման հետևանքով թափվել է։