Սամվել Կարապետյանն արդեն սկսել է երկու երկրների քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը. Մամիկոն Ասլանյան (Տեսանյութ)
15/04/2026 14:20

Սամվել Կարապետյանն արդեն սկսել է երկու երկրների քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը. Մամիկոն Ասլանյան (Տեսանյութ)

Սամվել Կարապետյանն արդեն սկսել է երկու երկրների քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը, այս մասին դատարանի բակում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Մամիկոն Ասլանյանը։

«Սամվել Կարապետյանը ՀՀ-ին ծառայելը համարում է գերակա շահ և շարունակում է փոփոխությունների այն ընթացքը, որ բերելու է ինքն իր հետ։ Ամեն անգամ երբ գալիս ենք դատարան, մտածում ենք շուտ գանք, մեքենայի կամ կանգնելու տեղ լինի, բայց ի հեճուկս մեր մտածածի, գալիս և տեսնում ենք, որ հոծ բազմությունը, մեքենաների մեծ խցանումները կիլոմետրերի են հասնում։

Սա վկայում է այն մասին, որ չնայած մեր մրցակիցը, ախոյանը, բացասական առումով հանճարեղ է, բայց պատմության մեջ այդպես է. ինչքան ազդեցությունը մեծանա, այնքան զսպանակի նման մեծանալու է հակազդեցությունը»։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործով առաջին դատական նիստը, նրա աջակիցները դատարանի բակում են։

 

Սամվել Կարապետյանն արդեն սկսել է երկու երկրների քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը. Մամիկոն Ասլանյան (Տեսանյութ)