.jpg)
Ընդդիմության հաղթանակի երաշխիքը Երևանն ու երիտասարդներին ակտիվացնելն է. Արմեն Խաչիկյան (Տեսանյութ)
Բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը ցածր վարկանիշ ունի Երևանում, ավելի բարձր՝ մարզերում, որ բարձրագույն կրթություն ունեցողներն ավելի շատ հակաիշխանական են, քան պրոիշխանական, որ ինչքան տարիքը բարձր է, այնքան մարդը պրոիշխանական է, ինչքան ցածր՝ այնքան ընդդիմադիր, այս և այլ տվյալները հայտնի են բոլոր քաղաքական ուժերին, դասեր քաղու՞մ է ընդդիմությունը, հաշվի առնու՞մ է, ցավոք, ոչ այնքան,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Արար» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը։
«Քաղաքական ընդդիմությունը պատրաստ չէ միասնականության, ճիշտ հակառակը՝ կան ուժեր, որ, մասնակցելով ընտրությանը, ձայներ են փոշիացնելու։
Ընդդիմության շանսը լուռ մեծամասնությանն ակտիվացնելու մեջ է, առավել պասիվ են երիտասարդները, առավել պասիվ է Երևանը, ընդդիմության հաղթանակի երաշխիքը Երևանն ու երիտասարդներին ակտիվացնելն է»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։