.jpg)
16/04/2026 14:45
Իրանական նավերը նոր միջոց են գտել Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի շրջափակումը շրջանցելու համար. Bloomberg
Իրանական նավերը նոր միջոց են գտել Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի շրջափակումը շրջանցելու համար, հաղորդում է Bloomberg-ը։
Հրապարակման համաձայն՝ դրանք սկզբում ժամանել են Ֆուջեյրա (ԱՄԷ) ափերի մոտ, այնուհետև շարժվել են հյուսիս-արևելք՝ դեպի Իրանի ափ, և միայն դրանից հետո ուղղվել դեպի հյուսիս՝ դեպի Հորմուզ։
Այնտեղ նրանք անցել են իրանական Լարակ և Քեշմ կղզիների միջով՝ մտնելու Պարսից ծոց։