.jpg)
Եթե առաջիկա ընտրություններում իշխանությունը հաջողի, ԱԺ-ն կդառնա Միլլի մեջլիս, ընդդիմությունը կորոշի՝ մտնե՞լ մեջլիս թե՞ ոչ. Ռուստամյան
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով ընդդիմության մասին՝ ասաց, թե ընդդիմադիրներն ԱԺ-ից վեշերը հավաքելու պրոցեսի մեջ են։
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանն արձագանքելով Փաշինյանի այդ հայտարարությանն՝ ասաց.
«Այդ խոսքի մեջ դուք չե՞ք տեսնում աննորմալություն։ Մենք երբևէ ունեցե՞լ ենք վարչապետ, որ այսքան փողոցային բառապաշարով խոսի։ Բա գալ ու էդ փողոցային բառապաշարն անընդհատ լսելը... Իրեն հարգող մարդն այս փողոցային միջավայրում չի ուզում գտնվել։ Զզվել ենք արդեն»,-ասաց Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ եթե այս իշխանություններն առաջիկա ընտրություններում հաջողեն, ուրեմն կունենանք ոչ թե խորհրդարանական ընտրություններում ձևավորված Ազգային ժողով, այլ՝ Միլլի մեջլիս։
«Դրանից հետո ընդդիմադիրները կմտածեն մտնե՞լ Միլլի մեջլիս, թե՞ ոչ»,-ասաց պատգամավորը։